ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արվեստի ինստիտուտում

Արվեստի ինստիտուտում
16.08.2024 | 21:22

Սերիկի մասին նյութերի փնտրտուքի ընթացքում «Սովետական Հայաստան» օրաթերթում հանդիպեցի լրագրող Ա. Մեխակյանի 1971 թ. տպագրած ակնարկը, վերնագրված «Արվեստի ինստիտուտում» (թիվ 42, էջ 4): Կարճ բայց հետաքրքիր հարցազրույց կար Սերիկի հետ: Բովանդակությունից ու Սերիկի պատմածից պարզվում է, որ նա նոր նպատակներ ու ծրագրեր է ունեցել ապագայի համար:

Հեղինակն իրենց զրույցի մասին այսպես է հիշատակում. «ՈՒշագրավ աշխատանքներ են կատարվում նաև կիրառական

արվեստի բաժնում: Արդեն գրի էի առել բաժնում պատրաստվող «Սովետահայ խեցեգործությունը», «Հայ ոսկերչական արվեստի առանձնահատկությունների մասին», «Միջնադարյան հայ ասեղնագործությունը» աշխատությունների անվանումները, երբ ներս մտավ վերջինիս հեղինակը՝ բաժնի վաստակաշատ աշխատակից Սերիկ Դավթյանը: Զրույցի մասնակիցներից յուրաքանչյուրը ցանկանում է ներկայացնել նրա կատարած մեծ ու հայրենանվեր աշխատանքները հայկական ձեռագործ արվեստի վերակենդանացման գործում: ՈՒզում եմ պատմել այն մասին, թե ինչպես այս տարեց գիտնականը, այս անձնվեր կինը պահունի սնդուկներից ու կապոցներից հավաքել է հայ անանուն վարպետների ստեղծած ձեռագործ արժեքները,

հանձնել թանգարաններին, Հայաստանի դպրոցներում ու կուլտուրայի տներում ստեղծել ասեղնագործության խմբակներ, հազվագյուտ նմուշների հավաքման գործում ներգրավել դպրոցականների, կազմակերպությունների:

Իսկ ա՞յժմ.

– ՈՒզում եմ կազմել կիրառական արվեստի բառարան:

Մի կիսատ գործ էլ ունեմ. Եվրոպայի նկարիչների գործերում հայտնաբերել եմ հայկական կիրառական արվեստի նմուշների

պատկերներ: Դա էլ որ հասցնեմ ուսումնասիրել, ավարտել՝ լավ կլինի»:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Հ.Գ.

Հարցազրոյցի ժամանակ Սերիկս 78 տարեկան էր:

Դիտվել է՝ 8598

Մեկնաբանություններ